Հիմա հարցը նրանում է, թե ում նյարդերն ավելի շուտ տեղի կտան,- այս դիտարկումն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի եւ իշխանության միջեւ այս օրերին ընթացող բանակցություններին: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը քաղտեխնոլոգը տեսնում է քրեակատարողական հիմնակում գտնվող Ժիրայր Սեֆիլյանին՝ որպես բանակցայինի կողմ ներգրավելու մեջ: Մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.