Երեւանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին նոր պաշտոն են տվել։ Հուլիսի 23-ին նա նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետի տեղակալ-Երեւանի փրկարարական վարչության պետ:Նշենք, որ Ներսիկ Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր 2013 թվականի ապրիլին եւ զբաղվում էր բիզնեսով: