Դիլիջանը հյուրընկալեց «Մշակութային վերածնունդ» Արհեստների և արվեստների համահայկական փառատոնը - RadioVan.fm

Онлайн

Դիլիջանը հյուրընկալեց «Մշակութային վերածնունդ» Արհեստների և արվեստների համահայկական փառատոնը

2019-09-08 00:13 , Культура, Шоу бизнес, 2446

Դիլիջանը հյուրընկալեց «Մշակութային վերածնունդ» Արհեստների և արվեստների համահայկական փառատոնը

Քաղաքի անվանակոչության 475-ամյակին նվիրված միջոցառումների շարքում սեպտեմբերի 7-ին Դիլիջանը հյուրընկալել էր «Մշակութային վերածնունդ» Արհեստների և արվեստների համահայկական փառատոնը:

Ինչպես հաղորդում է Դիլիջանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ավանդական փառատոնը Դիլիջանում կազմակերպվում է արդեն 7-րդ տարին և միջոցառման կազմակերպիչ Մարիամ Մինասյանը հավաստմամբ հավակնում է հաջորդ տարի ներկայանալ միջազգային փառատոնի կարգավիճակով:

Փառատոնին մասնակցում էին Հայաստանի մարզերի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչները: Քաղաքային զբոսայգում տեղադրված տաղավարներում ներկայացված էին ժողովրդական վարպետների աշխատանքները: Ժամանած համերգային խմբերը հանդես էին գայիս հայկական և արտասահմանյան երգերի ու պարերի կատարմամբ: Ներկայացվում էին նաև փոքրիկ բեմականացումներ հայկական հեքիաթների մոտիվներով:

Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների ներկայացուցիչներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ:

Մարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջում էր տաղավարներում, ծանոթանում ներկայացված աշխատանքներին:

Փառատոնին ներկայացվեց նաև հայակական ավանդական լավաշ հացի թխելու արարողակարգը՝ տեղում պատրաստված թոնրի շուրջը: Մասնակիցները սիրով վայելեցին նաև դիլիջանյան գարեջուրը: Համերգային ծրագիրը մեկնարկեց Դիլիջանի փողային նվագախմբի ելույթով։

Համերգին միմյանց հերթագայում էին մարզերից ժամանած երաժշտախբերը: Դիլիջանը ներկայացված էր Արվեսի քոլեջի դհոլահարների, համայնքապետարանի երաժշտական դպրոցի համույթներով, շնորհալի անհատ կատարողներով: Համերգի մասնակիցները ջերմորեն ունկնդրեցին երգիչ-երգահան Սամվել Ղասաբյանի կատարումները:

Միջոցառմանը ներկա էին նաև սփյուռքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Սիրիահայերի Միություն» հկ-ի նախագահ Վանի Նալբանդյանը ՝պարային զգեստներ նվիրելով լավագույն կատարողներին:

Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի և Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջերից։

Лента

Рекомендуем посмотреть