Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորել է 15-ամյա երեխա, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ - RadioVan.fm

Онлайн

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորել է 15-ամյա երեխա, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ

2019-09-07 16:06 , Общество, 1355

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորել է 15-ամյա երեխա, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան և գյուղի 20 բնակիչ:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:42-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ազատ հերթափոխից 8 փրկարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Лента

Рекомендуем посмотреть