Կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բուժկենտրոն - RadioVan.fm

Онлайн

Կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բուժկենտրոն

2019-09-06 18:20 , Право, 1586

Կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բուժկենտրոն

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով Դատարանի օգոստոսի 30-ի որոշմամբ կալանավորվել է, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ ընդհանուր հետազոտման։

«Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք վատթարացել է Խաչատրյանի առողջությունը՝ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ասել է, որ առողջության վատթարացում չի եղել, այլ պարզապես հերթական հետազոտման պետք է գնար:

Հետազոտման ավարտից հետո նա հետ է վերադարձել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Նշենք՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում կատարված խուզարկությունների արդյունքում ՀՀ ֆինանսական կառույցի երկարամյա նախկին ղեկավարը նույն օրը ձերբակալվել է։

Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Лента

Рекомендуем посмотреть