էլեկտրաշոկով հարձակում՝ Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարի վրա - RadioVan.fm

Онлайн

էլեկտրաշոկով հարձակում՝ Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարի վրա

2019-09-06 15:50 , Мир, 1111

էլեկտրաշոկով հարձակում՝ Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարի վրա

Մոսկվայի մերձակայքում գտնվող Իստրա բնակավայրում՝ սեփական տան տարածքում, հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Էլլա Պամֆիլովան։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳ) հաղորդմամբ՝ դեպքը եղել է կեսգիշերն անց՝ 1։30-ի հատվածում։ Դիմակավորված հանցագործը տուն է ներխուժել տան բացօթյա պատշգամբից, մի քանի անգամ հոսանքահարել է Պամֆիլովային ու փախուստի դիմել:

Ռուսաստանի ՆԳ նախարարությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Лента

Рекомендуем посмотреть