Ռուսաստանում գործող մի շարք հայ մեծահարուստ գործարարներ՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ «Հայ ձեռներեցների ասոցիացիա» անվանումով հասարակական կազմակերպություն են հիմնել։
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այն հիմնվել է այս շաբաթվա ընթացքում, Մոսկվայում։
Ասոցիացիայի հիմնադիր-անդամների թվում են «Ֆորա-բանկի» նախագահ Հայկ Իգնատյանը,
Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը,
«Տաշիր» խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, գինի ներմուծող «Լուդինգ» ընկերության համասեփականատեր Արմեն Շահազիզյանը։