ՀՀ պաշտոնյաների հեռախոսահամարները կհրապարակայնացվեն - RadioVan.fm

Онлайн

ՀՀ պաշտոնյաների հեռախոսահամարները կհրապարակայնացվեն

2019-09-05 17:42 , Политика, 1252

ՀՀ պաշտոնյաների հեռախոսահամարները կհրապարակայնացվեն

Հաշվի առնելով քաղաքացիների բողոքները՝ ՀՀ կառավարությունը ուսումնասիրել ու պարզել է, որ մի շարք պետական մարմինների կայքերում հրապարակված չեն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կամ դրանք թերի են։ Արձանագրվածը խնդրահարույց համարելով՝ կառավարությունը հանձնարարականներ է տվել է։ հանձնարարականներ։

«Հանձնարարական եմ ուղարկել պետական գերատեսչություններին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 7-րդ հոդվածում ամրագրված տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը, ներառյալ պետական մարմինների պաշտոնատար անձանց անունների, ազգանունների, պաշտոնների, աշխատանքի վայրի հեռախոսային համարների, էլեկտրոնային փոստի հասցեների հրապարակումն ապահովելու վերաբերյալ։ Պետական մարմիններին հանձնարարվել է նաև իրենց պաշտոնական կայքերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Лента

Рекомендуем посмотреть