Լուսաբացը Խորենացիում խաղաղ էր - RadioVan.fm

Онлайн

Լուսաբացը Խորենացիում խաղաղ էր

2016-07-22 23:55 , Общество, 712

Լուսաբացը Խորենացիում խաղաղ էր

Օր 6-րդ. ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը շարունակում է մնալ չորս ոստիկանի պատանդառած «Սասնա ծռեր» խմբավորման զինյալների վերահսկողության ներքո: Խորենացի փողոցի Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերի հսկողությամբ անորոշ ժամանակով շարունակում է փակ մնալ: Այս գիշեր, ի տարբերություն նախորդի, ՊՊԾ գնդի տարածքը գրաված ամբստամբների մի քանի տասնյակ աջակիցներ լուսաբացը Խորենացի փողոցում դիմավորեցին առանց միջադեպերի: Իրավիճակի հանգուցալուծման հստակ քայլեր դեռ չեն նշմարվում: ԱԱԾ-ն գրեթե երկու օր է լռում է. կառույցի տարածած վերջին հաղորդագրությունում, որը հուլիսի 20-ին էր, ասվում է, որ «պատանդներին ազատ արձակելու, ինչպես նաև առկա իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու նպատակով իրականացվում են ակտիվ գործողություններ, ներառյալ՝ շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ»:

Лента

Рекомендуем посмотреть