Երևանի քաղաքապետարանը աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության նկատմամբ իրավական գործընթաց է սկսել:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք չարված աշխատանքի համար տուգանքներ ենք կիրառում: «Սանիթեքն» արդեն 6-րդ օրն անընդմեջ դուրս չի եկել աղբահանության: Մեզ համար սա հիմք է հանդիսացել, որպեսզի արդեն իրավական գործընթաց սկսենք», - եզրափակեց Մարությանը: