Կապանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը - RadioVan.fm

Онлайн

Կապանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը

2017-06-08 16:13 , Экономика, финансы, 3220

Կապանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը

Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը: Մարզպետ Վահե Հակոբյանը մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած առաջին օդանավի առաջին ուղևորն է եղել: Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից՝ նշելով, որ Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդանավակայանում են գտնվել Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։

Նշենք, որ Սյունիքի օդանավակայանը կանոնավոր թռիչքներ կսկսի իրականացնել համալիրի շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո: «Առաջին կանոնավոր չվերթները կլինեն շուտով»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը՝ տեղադրելով նաև տեսանյութ՝ փորձնական վայրէջքից.

Սյունի մարզպետարանից հաղորդում են, որ փորձնական վայրէջքն իրականացվել է օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով:

Հիշեցնենք, խորհրդային տարիներին գործարկված, սակայն 1990-ականներից հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով աշխատանքը դադարեցրած Կապանի օդանավակայանի վերակառուցման մեկնարկը տրվեց այս տարվա մարտի 30-ին՝ ֆլեշմոբով.

Հավելենք, որ Կապանի օդանավակայանի վերականգնման հարցի շուրջ 2013-ի հունվարի 23-ին Քաջարանում ընտրողների հետ հանդիպմանը խոսել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ նախագահի թեկնածու էր: Նախագահն ընդգծել էր, որ հարցը քննարկման փուլում է:

Лента

Рекомендуем посмотреть