Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Հայաստանի ընտրանուն հեշտ մրցակից չի համարում: իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football-Italia-ն:
«Հայաստանն ու Ֆինլանդիան չեն կարող հեշտ մրցակիցներ համարվել, որովհետև նրանց ֆուտբոլիստներն արդեն մի քանի ամիս շարունակ հանդիպումներ են անցկացնում, և պատրաստ են 100%-ով, այն դեպքում, երբ մենք՝ ավելի քիչ»,- նշել է մարզիչը:
Ռոբերտո Մանչինին անդրադարձել է նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր տարբեր պատճառներով չեն խաղա Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հետ առաջիկա հանդիպմանը: Սեպտեմբերի 5-ին Իտալիայի հավաքականին վնասվածքների պատճառով չեն կարողանա օգնել Կյելինին, Ինսինյեն ու Դե Շիլիոն:
Հայաստան-Իտալիա խաղը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա սեպտեմբերի 5-ին, սկիզբը՝ ժամը 20։00-ին։