Այլևս չեք լսի «պետպատվերը սպառված է» արտահայտությունը․ Թորոսյանը Փաշինյանի հետ քննարկմանը վստահեցրել է - RadioVan.fm

Онлайн

Այլևս չեք լսի «պետպատվերը սպառված է» արտահայտությունը․ Թորոսյանը Փաշինյանի հետ քննարկմանը վստահեցրել է

2019-09-02 17:27 , Политика, 1083

Այլևս չեք լսի «պետպատվերը սպառված է» արտահայտությունը․ Թորոսյանը Փաշինյանի հետ քննարկմանը վստահեցրել է

Տասնյակ դեպքեր են լինում, երբ անձը պետպատվերով պետք է բուժվի, հերթագրվում է, սակայն ծառայությունը չի մատուցվում, քանի որ ասում են, թե պետպատվերի գումարը վերջացել է․ հարցին այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ աշխատանքային հանդիպմանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բուժհաստատություններին այնքան բավարար ֆինանսավորում ենք տալիս, որպեսզի հավելյալ եկամուտ չակնկալեն պացիենտներից և ակնկալելու դեպքում՝ պատրաստ ենք արագ արձագանքել»,-ասել է նախարարը՝ հավաստիացրելով, որ այսուհետև հիվանդանոց այցելելիս քաղաքացիները չեն լսի՝ «պետպատվերը սպառված է» արտահայտությունը:

Փաշինյան-Թորոսյան աշխատանքայինն քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть