Անատոլիայում առաջին սինթետիկ ներկը ուրարտացիներն են օգտագործել` դեռևս 2 հազար 700 տարի առաջ - RadioVan.fm

Онлайн

Անատոլիայում առաջին սինթետիկ ներկը ուրարտացիներն են օգտագործել` դեռևս 2 հազար 700 տարի առաջ

2019-08-31 21:13 , Наука, HiTech, 1454

Անատոլիայում առաջին սինթետիկ ներկը ուրարտացիներն են օգտագործել` դեռևս 2 հազար 700 տարի առաջ

Ուրարտական արքա Ռուսա Երկրորդի (Ք.ա. մոտ 685-645 թթ.) կողմից Վանա լճի մոտակայքում կառուցված Այանիս ամրոցի տարածքում կատարված հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Անատոլիայում մարդու կողմից օգտագործված ամենահին սինթետիկ ներկի նմուշներ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ մասնագետների՝ պեղումների արդյունքում հայտնաբերված պատը ներկվել է ուրարտացիների կողմից 2 հազար 700 տարի առաջ:

Ավելի վաղ այդ ներկից հայտնաբերվել էր Եգիպտոսում, և այն ստացել էր «Եգիպտական կապույտ» անվանումը:

Лента

Рекомендуем посмотреть