Մոնակոյում տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։
Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ընդգրկվել է F խմբում։ Անգլիական թիմի մրցակիցներն են գերմանական «Այնտրախտը», բելգիական «Ստանդարտը» և պորտուգալական «Գիմարաեշը», որոնք եվրոպական գավաթներում խաղալու մեծ փորձ ունեն։
Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» պայքարից դուրս բերած Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը» հանդես կգա A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն իսպանական «Սևիլյան», Կիպրոսի ԱՊՈԵԼ-ը և ադրբեջանական «Ղարաբաղը»։