Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք քննչական կոմիտեի պարզաբանումը.
«Օգոստոսի 29–ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջև՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ընդ որում, հարկ ենք համարումնշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդներըբողոքներ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Երեկ՝ օգոստոսի 29–ին բարձրացված հարցերի կապակցությամբ՝ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում կատարվել է ընդունելություն»: