Փաստաբանը պահանջում է Մարինա Պողոսյանին ազատազրկել 7 տարով - RadioVan.fm

Онлайн

Փաստաբանը պահանջում է Մարինա Պողոսյանին ազատազրկել 7 տարով

2019-08-29 17:20 , Право, 1618

Փաստաբանը պահանջում է Մարինա Պողոսյանին ազատազրկել 7 տարով

«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել։ «Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որԱրփի Մերասի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը Վճռաբեկ դատարանից խնդրում է Մարինա Պողոսյանին մեղավոր ճանաչել ՔՕ 179 հոդվածի3 մասի1-ին կետով եւ նրան դատապարտել ազատազրկման 7 տարի ժամանակով։ Ինչպես նաեւՄարինա Պողոսյանից հօգուտ հայցվոր Սարո Մերասի բռնագանձել 57 մլն 820 հազար ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում։Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Սամվել Օհանյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանըորոշել էրանփոփոխ թողել «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի գործով վճիռը՝ ճանաչելով նրա անմեղությունը՝ մերժելով տուժող կողմի ներկայացուցիչ Հրանտ Անանյանի բողոքը։Իսկ 2018 թ․մայիսի 30-ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն էրարդարացրել ուրիշի գույքն անհատույց, շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ մեղադրվող Մարինա Պողոսյանին։Դատավորն առանց քննության էր թողել Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված57 մլն դրամի քաղհայցը։Ի դեպ, դատախազությունը Վերաքննիչ դատարանումհրաժարվել էր բողոքից։

Лента

Рекомендуем посмотреть