Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների բուժօգնության պարտքերը կվճարի կառավարությունը - RadioVan.fm

Онлайн

Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների բուժօգնության պարտքերը կվճարի կառավարությունը

2019-08-29 13:54 , Общество, 1181

Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների բուժօգնության պարտքերը կվճարի կառավարությունը

Հունիսի 7-ին Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին վթարի ենթարկված Mercedes A160 մակնիշի 51TA100 պետհամարանիշով ավտոմեքենայի հինգ ուղևորների՝ Վրաստանի բուժհաստատություներում բուժօգնություն ստացած ՀՀ քաղաքացիների ֆինանսական պարտավորությունները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոստոսի 29-ի նիստի օրակարգում:

Վթարի հետևանքով զոհվել էր ՀՀ երեք քաղաքացի, հինգը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ նախագծի հիմնավորման, Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացել են պարտքեր:

Ընդհանուր պարտքը՝ 16837,92 լարի կամ մոտ 6000 ԱՄՆ դոլար է:

«Քանի որ վերը նշված հիվանդները հետագա բուժումը Հայաստանում ստանալու նպատակով առանց վճարումների են դուրս գրվել Վրաստանի բուժհաստատություններից, նրանց ֆինանսական պարտավորությունների կատարումը երաշխավորել է ՀՀ դեսպանությունը:

Որոշմամբ հատկացված գումարը տրամադրվելու է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը` Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացածպարտքերը փոխհատուցելու նպատակով»,- ասված է հիմնավորման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть