Պավլիկ Մանուկյանն անձամբ զննեց ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների հագուստները - RadioVan.fm

Онлайн

Պավլիկ Մանուկյանն անձամբ զննեց ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների հագուստները

2019-08-28 19:28 , Право, 1459

Պավլիկ Մանուկյանն անձամբ զննեց ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների հագուստները

«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստումդատարանը հետազոտեց գործում առկա իրեղեն ապացույցները։ Գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանընախ կնքված փաթեթից հանցեց «Կարաբին» տեսակի հրազեն։ Դատախազը նշեց, որ ըստ մեղադրանքի՝ դա այն «Կարաբինն» է, որից արձակված կրակոցից զոհվել է ոստիկան Յուրի Տեփանսյանը: Վերջինիս սպանության համար մեղադրվում է կալանքի տակ գտնվող Սմբատ Բարսեղյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց Բարսեղյանին` զենքը ծանո՞թ է: «Զինատեսակը ծանոթ է, բայց չգիտեմ՝իմ մոտ դա՞ էր եղել, թե՞ ոչ»,- պատասխանեց ամբաստանյալը։

Դատարանում հետազոտվեց ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան, գործով տուժող Արթուր Վանոյանի՝ դեպքի պահին հագին եղած համազգեստը, որը հետագայում ենթարկվել է համապատասխան փորձաքննության։ Հետազոտվեցին նաև գործով տուժող ոստիկաններՅուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի պատառոտված և արյան հետքերով հագուստները։ Տեփանոսյանի այրին՝ գործով տուժողի իրավահաջորդ Արփինե Թումասյանը և Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը, հաստատեցին, որ հետազոտվող հագուստները պատկանում են իրենց ամուսիններին։ Գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն անձամբ զննեց սպանված ոստիկանների հագուստները։

Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Лента

Рекомендуем посмотреть