Ռուս ինքնուրույնզբոսաշրջիկները սկսել են ավելի հաճախիրենց հանգիստը կազմակերպել արտասահմանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է OneTwoTrip-ը։
Մասնագետներն ուսումնասիրել են ավիաերթուղիները, որոնք առավել պահանջված են ծառայության օգտատերերի կողմից։ Վերլուծվել է 2018 թ. և 2019 թ. հունիսի 1-ից հուլիսի 31-ը երեխաների հետ վաճառված ավիատոմսերը։
Փորձագետները պարզել են, որ այս ամռան ամենապահանջված արտասահմանյան ավիաերթուղին Հայաստանն է դարձել(10,3 տոկոս), այնուհետև Իտալիան և Իսպանիան՝ համապատասխանաբար 7,9 տոկոս և 6,3 տոկոս։ Հետաքրքրությունը մեծացել է Թուրքիայի նկատմամբ՝ 3,9 տոկոսից հասնելով 6,2 տոկոսի։ Նաև մեծացել է հետաքրքրությունը Հունաստանի, Ֆրանսիայի, Չեխիայի նկատմամբ։