ՀՀ Ազգային ժողովում ցուցադրվեցին Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի լուսանկարները - RadioVan.fm

Онлайн

ՀՀ Ազգային ժողովում ցուցադրվեցին Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի լուսանկարները

2019-08-26 19:54 , Культура, Шоу бизнес, 1564

ՀՀ Ազգային ժողովում ցուցադրվեցին Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի լուսանկարները

ՀՀ Ազգային ժողովի շենքում և բակում ցուցադրվեցին Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի լուսանկարները: Հորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումները Ազգային ժողովում ավելի հաճախակի կդառնան:

«Փառատոնին ներկայացված են 20 երկրի լուսանկարիչների աշխատանքներ: Ազգային ժողովը սիրով համաձայնել է հյուրընկալել, իր հարկի տակ և բակում ցուցադրել պետական գործիչների լուսանկարներ, բնության և մշակութային կոթողների լուսանկարներ: Այս միջոցառումը կարևոր է թե լուսանկարչության, որպես արվեստի ճյուղի հանրահռչակման, և թե Ազգային ժողովը, որպես հանրային տարածք դարձնելու առումով»,- ասաց Նազարյանը:

Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնին մասնակցում են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն: Լուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ Երևանում: Լուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Նախագահի նստավայր, դրանք փակցված կլինեն նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և մի շարք այլ վայրերում:

Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:

Лента

Рекомендуем посмотреть