Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհը մարվել է - RadioVan.fm

Онлайн

Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհը մարվել է  

2019-08-26 15:23 , Общество, 1395

Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհը մարվել է

Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել:

Հրդեհը մարվել է ժամը 11:08-ին: Այրվել է մոտ 50 հա բուսածածկ տարածք:

Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 24 փրկարար:

Հիշեցնենք, որ ս. թ. օգոստոսի 23-ին, ժամը 12:07-ին հրդեհ էր բռնկվել Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, երեք օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին:

Лента

Рекомендуем посмотреть