ԱԱԾ-ապստամբներ բանակցությունները շարունակվում են - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ապստամբներ բանակցությունները շարունակվում են

2016-07-20 12:25 , Общество, 738

ԱԱԾ-ապստամբներ բանակցությունները շարունակվում են

Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվող մյուս պատանդներին ազատ արձակելու, ինչպես նաև առկա իրավիճակին վերջնական խաղաղհանգուցալուծում տալու նպատակով իրականացվում են ակտիվ գործողություններ, ներառյալ՝ շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ: Այս մասին քիչ առաջ հայտարարություն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ հայտնելով նաեւ, որ «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ»:

Ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ձեռնարկվող միջոցառումներն առանձնահատուկ են և խիստ մասնագիտական, ուստի դրանք կազմակերպող և իրականացնող անձինք կողմնակի միջամտության կամ օժանդակության կարիք չունեն:

Лента

Рекомендуем посмотреть