«Ռեստարտ» նախաձեռնության անդամԳարիկ Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։
Այս կերպ, ըստ նրա,գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։
«Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը»,- գրել է Միսկարյանը՝ գրառման կից հրապարակել նաև լուսանկարներ։
Ավելի ուշ, նա գրել է՝ գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները`
1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը։
2.Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումը ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար։