Գիշերը Խորենացիում հանգիստ է անցել. «ԱԼՖԱ»-ի մասին լուրերը չարդարացան - RadioVan.fm

Онлайн

Գիշերը Խորենացիում հանգիստ է անցել. «ԱԼՖԱ»-ի մասին լուրերը չարդարացան

2016-07-20 17:05 , Мир, 1350

Գիշերը Խորենացիում հանգիստ է անցել. «ԱԼՖԱ»-ի մասին լուրերը չարդարացան

Արդեն 4-րդ օրն է, ինչ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները շարունակում են գրավված պահել տարածքը, պատանդ պահելով 4 ոստիկանի: Շարունակում է փակ մնալ նաեւ Խորենացի փողոցի ՊՊԾ գնդի հարակից հատվածը, ուր մի խումբ ցուցարարներ եւ ոստիկաններն այսօր արդեն երրորդ լուսաբացը դիմավորեցին: Տարածքը վերահսկվում է ոստիկանական ուժերի կողմից: Գիշերը հանգիստ է անցել՝ առանց միջադեպերի. «ԱԼՖԱ»-ի մասին լուրերը չարդարացան: Հիշեցնենք, երեկ կեսգիշերն անց ապստամբերից «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրել էր, որ իրենք ինֆորմացիա ունեն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են գազային գրոհի. «Ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս՝ 65 հոգուց բաղկացած, ՌԴ-ից:Գիշերը գազային գրոհ է լինելու: Անգամ մեզ տեղեկացնում են, թե որ մասից է լինելու գրոհը՝ ենթակայանի մոտից եւ ՊՊԾ գնդի հետեւի պատի կողմից»,-ընդգծել էր Ավետիսյանը:

Лента

Рекомендуем посмотреть