Քիչ առաջ Էրեբունի ՊՊԾ գնդի տարածքից հնչեցին կրակոցներ: «Սասնա Ծռեր » խմբի անդամ Արամ Հակոբյանը, ով ՊՊԾ գունդը գրաված ազատամարտիկներից է, ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ կրակոցներն արձակվել են իրենց կողմից, պարզապես օդ են կրակել, քանի որ հեռվից նկատել են, որ ոստիկանները քաշքշում են տարածքում գտնվող քաղաքացիներին:
Դրանք նա համարել է նախազգուշական կրակոցներ՝ ուղղված ոստիկանների գործողություններին: