Իրարանցում Խորենացի փողոցում. ՊՊԾ գնդի տարածքում հնչել են կրակոցներ - RadioVan.fm

Онлайн

Իրարանցում Խորենացի փողոցում. ՊՊԾ գնդի տարածքում հնչել են կրակոցներ

2016-07-19 08:55 , Общество, 757

Իրարանցում Խորենացի փողոցում. ՊՊԾ գնդի տարածքում հնչել են կրակոցներ

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հնչել են կրակոցներ, որից հետո արգելափակված Խորենացի փողոցում ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների հավաքված քաղաքացիների շրջանում իրարանցում է սկսվել: Ցուցարարները հանդարտվեցին Հիմնադիր խորհրդարանի անդամների հայտարարությունից հետո, ըստ որի կրոկոցները դեպի օդ արձակել են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները` ի պաշտպանություն իրենց աջակիցների, քանի որ կարծել են, թե ոստիկանությունը հարձակում է սկսել Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների վրա: Հայտարարությունը հաստատել է նաեւ ՊՊԾ գունդը գրաված ու այնտեղ գտնվող ապստամբներից Վարուժան Ավետիսյանը` հեռախոսային կապի միջոցով` միեւնույն ժամանակ հորդորելով ոստիկանությանը ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ:

Лента

Рекомендуем посмотреть