«Սասնա Ծռեր» խմբավորման անդամների հեռախոսները միացվել են: Խմբավորման անդամներն իրենց լավ են զգում: Այս մասին «Armtimes»-ի հետ զրույցում ասել է խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը: Հարցին՝ պատանդներն ինչպե՞ս են, նա պատասխանել է. «Իրենց պատանդ մի անվանեք, իրենք պատանդ չեն, լավ են զգում: Բոլորը լավ են»:
Մյուս հարցերին ի պատասխան Պավլիկ Մանուկյանն ասել է, որ եթե մի նախադասություն էլ ասի, ապա իր հեռախոսը կանջատեն: «Հեռախոսը միացրել են բանակցությունների համար»,- եզրափակել է նա: