Քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն ուժային լուծումները բացառելու համար. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն ուժային լուծումները բացառելու համար. Փաշինյան

2016-07-19 09:45 , Общество, 738

Քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն ուժային լուծումները բացառելու համար. Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկել է Երեւանում ստեղծված վիճակը քննարկել խորհրդարանական որեւէ ֆորմատով: Այս մասին պատգամավորն այսօր հայտնել է լրագրողներին՝ մտահոգվելով, որ իրադարձությունների զարգացման տեսլականի մասին խոսում է միայն Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն: «Եթե մենք իրավիճակը պետք է գնահատենք քրեական օրենսգրքի հոդվածները մեջբերելով՝ նշանակում է մենք ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները»,- ընդգծել է պատգամավորը՝ անընդունելի համարելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռերի»-ի անդամներին որպես ահաբեկիչ ներկայացնելը: «Սա նշանակում է շփում չունենալ Հայաստանի քաղաքացիների հետ»,-նկատել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.

Հավելենք նաեւ, որ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան Երևանում ընթացող գործընթացների շուրջ խորհրդարանում քննարկում անցկացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ասել է, որ «այս պահին խորհրդարանական ֆորմատով քննարկում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ դա նաև ավելորդ միջամտություն կլինի ընթացող գործընթացներին»: Այս մասին ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցել է ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Лента

Рекомендуем посмотреть