«Սասնա ծռեր»-ԱԱԾ բանակցություններում միջնորդ Ալեք Ենիգոմշյանը լիահույս է, որ բանկացությունների կշարունակվեն - RadioVan.fm

Онлайн

«Սասնա ծռեր»-ԱԱԾ բանակցություններում միջնորդ Ալեք Ենիգոմշյանը լիահույս է, որ բանկացությունների կշարունակվեն

2016-07-19 13:45 , Общество, 880

«Սասնա ծռեր»-ԱԱԾ բանակցություններում միջնորդ Ալեք Ենիգոմշյանը լիահույս է, որ բանկացությունների կշարունակվեն

«Հույսի նշույլ կա, որ երեկվանից սկսված ԱԱԾ-ապստամբներ բանակցությունները կշարունակվեն»,-այս մասին քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածք տանող արգելափակված Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, ով լայնորեն ընդգրկված է «Սասնա ծռեր» զինված խումբ-ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սէֆիլյան-ԱԱԾ ղեկավարություն բանակցություններում: Ալեք Ենիգոմշյանն իր մտահոգությունն է հայտնել շենքի ներսում գտնվող ապստամբների հեռախոսակապի անջատման փաստի առնչությամբ՝ նշելով, որ դա ոչ նպաստավոր վիճակ է բանակցությունների համար, ինչը կարող է նշանակել, որ իշխանությունները խզում են բանակցությունները: «Իշխանությունները պետք է կես ժամվա մեջ պատասխան տան ինձ՝ խզո՞ւմ են բանակցությունները, թե՞ ոչ, եթե իշխանություններն ինձ կես ժամվա ընթացքում պատասխան չտան, ուրեմն դա կնշանակի պատասխան՝ բանակցությունները խզելու մասին»,-ընգծել է Ենիգոմշյանը:

Лента

Рекомендуем посмотреть