Իռլանդական ավիաընկերությունը մտադիր է մուտք գործել հայկական շուկա - RadioVan.fm

Онлайн

Իռլանդական ավիաընկերությունը մտադիր է մուտք գործել հայկական շուկա

2019-08-21 17:30 , Экономика, финансы, 1781

Իռլանդական ավիաընկերությունը մտադիր է մուտք գործել հայկական շուկա

Իռլանդական «RyanAir» ավիաընկերությունը մտադիր է առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա։ Այդմասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընը։ Նա տեղեկացրել է, որ գործընթացի շուրջ ներկայում քննարկումներ են ընթանում Քաղավիացիայի կոմիտեի և «Զվարթնոց» օդանավակայանի հետ։

Վարչապետը նշելով, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ողջունել է ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մտադրությունը, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին:

Հավելենք, որ իռլանդական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընից զատ հանդիպմանը ներկա է եղել նաև «RyanAir»-ի ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին:

Лента

Рекомендуем посмотреть