«Հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր»․ Քննչականը հանրությանը փոխանցում է «Լիդիանի» պարտավորության մասին - RadioVan.fm

Онлайн

«Հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր»․ Քննչականը հանրությանը փոխանցում է «Լիդիանի» պարտավորության մասին

2019-08-21 16:31 , Право, 1734

«Հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր»․ Քննչականը հանրությանը փոխանցում է «Լիդիանի» պարտավորության մասին

ՀՀ քննչական կոմիտեին այսօր կրկին հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը:

«Ընկերությունն ընդհանուր առմամբ ընդունում է «ELARD» միջազգային փորձագիտական խմբի այն եզրահանգումները, որոնք վերաբերում են Ամուլսարի Ծրագրի՝ Սևանա լճի և Ջերմուկի տարածքում տարբեր ջրային ռեսուրսների նկատմամբ ազդեցության բացակայությունը:

Ընդերքօգտագործման իրավունքի ստացման պահից սկսած Ընկերությունը որդեգրել է ակտիվ և ճկուն քաղաքականություն ամբողջությամբ կառավարելի դարձնել Ամուլսարի ծրագրի հետ կապված ստորգետնյա և մակերևույթային ջրերի վրա հավանական ազդեցության ռիսկերը՝ միաժամանակ ողջունելով այն փաստը, որ «ELARD» միջազգային փորձագիտական խմբի կողմից ընդhանուր առմամբ դրական է գնահատվել Ընկերության կողմից կիրառման ենթակա բնապահպանական մեղմացման միջոցառումները: Սույնով Ընկերությունը կրկին վերահաստատում է, որ ծրագրի իրականացման ժամանակահատվածում հավանական բնապահպանական ռիսկերը ամբողջությամբ կվերահսկվեն Ընկերության կողմից՝ նախկինում ներկայացված ծրագրերին համապատասխան: Ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր»,-հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կից ներկայացվում է նաև Ընկերության դիրքորոշումն ամբողջությամբ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին հրապարակվեց ՀՀ քննչական կոմիտեի պատվերով Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ միջազգային ELARD ընկերության անցկացրած համալիր փորձաքննության եզրակացությունը՝ հայերեն թարգմանությամբ, որի արդյունքներով հայտարարվեց, որ հանքի շահագործման առնչությամբ հարուցված քրգործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան, քանի որ «Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա, նույնիսկ երկրաշարժի դեպքում այդ ազդեցությունը կրած ջրերը չեն հասնելու Ջերմուկի տարածք։

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ծանոթացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը և ներկայացրել իր դիրքորոշումը, որը ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր օգոստոսի 16-ին

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть