«Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է»․ Փայլանը՝ իր կուսակիցներին ծեծելու և պաշտոնանկությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է»․ Փայլանը՝ իր կուսակիցներին ծեծելու և պաշտոնանկությունների մասին

2019-08-21 15:21 , Мир, 1247

«Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է»․ Փայլանը՝ իր կուսակիցներին ծեծելու և պաշտոնանկությունների մասին

«Մեր կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց բռնություն է կիրառվում մեր պատգամավորների նկատմամբ: Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին պաշտոնանկ են արել: Ժողովրդի ընտրած պատգամավորի նկատմամբ բռնություն են գործադրում»,-այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ հրապարակելով նաև դա փաստող տեսանյութ։

Փայլանն ընդգծել է․ «Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է…Չլռենք»։

Նշենք՝ Թուրքիայում օրեր առաջ պաշտոնիցհեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թյուրքը։ Նրանցից երկուսը ներկայացնում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը։ Թուրքիայիներքին գործերինախարարության տեղեկացմամբ՝ նրանց մեղադրանքներ են առաջադրվել, որոնք հիմնականում առնչվում են «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» և «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» հետ։

Արձագանքելով այս պաշտոնանկություններին՝ մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը բոլոր կուսակցություններին հորդորել է չլռել։ Նա նշել է, որ 4 ամիս առաջ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի շրջաններում ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել էր իր ներկայացրած կուսակցության առաջադրած քաղաքապետների թեկնածուներին, մինչդեռ հիմա նրանց փոխարինում են ժամանակավոր պաշտոնակատարներ:

«Բոլոր քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև հանրությունը, պետք է արձագանքի ժողովրդի կամքին հակառակ արված այդ ստոր գործընթացին։

Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին»,-ընդգծել էր հայազգի պատգամավորը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть