Ապստամբների կապը անջատված է, նրանց տեղեկություններով ոստիկանությունը պատրաստվում է գրոհի - RadioVan.fm

Онлайн

Ապստամբների կապը անջատված է, նրանց տեղեկություններով ոստիկանությունը պատրաստվում է գրոհի

2016-07-19 18:30 , Общество, 757

Ապստամբների կապը անջատված է, նրանց տեղեկություններով ոստիկանությունը պատրաստվում է գրոհի

Այսօր վաղ առավոտից անջատվել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների կապի բոլոր միջոցները: Այս մասին «Ռադիովանի» լրագրողի հետ զրույցում ասել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, ով մինչ այս պարբերաբար կապի մեջ էր խմբի անդամների հետ, արտաքին աշխարհին փոխանցում էր նրանց ուղերձները: «Վերջին անգամ ապստամբների ղեկավարներից Վարուժան Ավետիսյանի հետ խոսել եմ գիշերը 02.30-ին: Նա ասաց, որ ԱԱԾ-ն խախտել է պայմանավորվածությունը, ՊՊԾ գնդի տարածքում նկատվում է հատուկ ջոկատայինների եւ ծանր տեխնիկայի շարժ, ինչը ավելի հավանական է դարձնում այն ենթադրությունները, որ ոստիկանությունը գրոհի քայլեր է ձեռնարկում»,-հավելել է Կարո Եղնուկյանը: Նրա հետ զրույցի մանրամասները՝ աուդիոնյութում.

Лента

Рекомендуем посмотреть