ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի բռնազավթված տարածքից դուրս է բերվել եւս մեկ պատանդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամլո ծառայությունը՝ ընդգծելով՝ «նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները»:
ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ: