Զինված հարձակումից տուժածներից մեկը դուրս է գրվել - RadioVan.fm

Онлайн

Զինված հարձակումից տուժածներից մեկը դուրս է գրվել

2016-07-18 21:50 , Медицина, здоровье, 1437

Զինված հարձակումից տուժածներից մեկը դուրս է գրվել

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում հոսպիտալացված 6 տուժածներից մեկն այսօր դուրս է գրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Վերակենդանացման բաժանմունքներում այս պահի դրությամբ գտնվում են հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներ («Էրեբունի» ԲԿ և ՊՆ կենտրոնական զինվորական հոսպտալ)։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր` դրական շարժընթացով։ Երկուսին էլ վիրահատել են։

Մեկ այլ տուժածի մոտ ախտորոշվել է սրտային անբավարություն։ «Սուրբ գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստացած անհրաժեշտ բուժօգնության արդյունքում այժմ վիճակը բավարար է։

Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 5 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և ևս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Եվս երեք տուժած անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում։

Лента

Рекомендуем посмотреть