Կեսգիշերին հարձակվել են Վահագն Չախալյանի և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա - RadioVan.fm

Онлайн

Կեսգիշերին հարձակվել են Վահագն Չախալյանի և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

2019-08-19 15:17 , Общество, 1345

Կեսգիշերին հարձակվել են Վահագն Չախալյանի և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Երեկ կեսգիշերին Հյուսիսային պողոտայում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք, որոնք, կարծես թե, եղել են Միացյալ նահանգների քաղաքացիներ, հարձակվել են ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների վրա, հայհոյանքներ հնչեցնելով՝ հարվածել «Կամք»-ի հիմնադիր Վահանգն Չախալյանին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել միջադեպ:

Նախաձեռնության անդամները հայտարարում են՝ հարձակումը պատվիրված, ուղղորդված սադրանք է եղել: Նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ, թեպետ, Հյուսիսային պողոտան ոստիկանության մշտական ուշադրության կենտրում է, սակայն միջադեպը ոչ թե կանխվել է ոստիկանների կողմից, այլ նրանք, ինչպես ֆիլմերում, հայտնվել են, երբ ամեն ինչ եղել ու ավարտվել է:

«Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն և հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները:

Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երևանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը և դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը»,-անդրադառնալով միջադեպին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էՎահագն Չախալյանը, որին մի քանի հոգու հետ ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն, ապա ազատ արձակել:

Ոստիկանությունից նշում են, որ երեկ կեսգիշերին մոտ «ՊՊԾ գնդի ծառայողներըՀյուսիսային պողոտայից ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության բաժին են ներկայացրել 4 քաղաքացու, որտեղ պարզվել է, որ վերջիններսմիմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել: Նրանք հրաժարվել են հաղորդում տալուց: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր»:

Նշենք՝ ընդդեմ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի՝ կամ, առավել հայտնի՝ Ստամբուլյանի կոնվենցիայի, հուլիսի 18-ից Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի դիմաց, այս օրերին նաև մարզերում, Վահագն Չախալյանի՝ ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը անժամկետ ստորագրահավաք է անցկացնում՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ կոնվենցիայի վավերացման դեպքում բռնություն ասվածի տակ՝ այլասերվածության, երրորդ սեռի քարոզ է իրականացվելու։

Մինչդեռ, ՀՀ արդարադատության նախարարությունից հակադարձում են՝ այդ, և կոնվենցիայի շուրջ հնչեցվող այլ մտահոգությունները, թյուրըմբռնման արդյունք են։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть