Թուրքիայի Ստամբուլ քաղաքում նորից արտակարգ դրություն է սահմանվել։ Քաղաք է տեղափոխվել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հավելյալ 1.8 հազար աշխատակից, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ ոստիկանապետին հանձնարարել են խոցել առանց համապատասխան թույլտվության օդ բարձրացած ուղղաթիռները։ Փողոցներում ոստիկանները ուժեղացված հերթապահություն են իրականացնում։
Հուլիսի 17-ին ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների եւ երկրի իշխանությունների միջեւ բախումներ են տեղի ունեցել Ստամբուլի Սաբիհի Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանի մոտ եւ Քոնյա քաղաքի ավիաբազայի մոտ։