«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 13-ին, ժամը 20.38-ին, Երևանի Այգեստան 9-րդ փողոցից բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության Փենջամբի նահանգի իրավապահ մարմինների կողմից քրեական օրենսգրքի յոթ հոդվածների մեղադրանքներով հետախուզման մեջ գտնող Հնդկաստանի Հանրապետության 33-ամյա քաղաքացի:
Ոստիկանությունից հայտնում են, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նշենք՝ ոստիկանությունն այսօր հայտնել էր նաև հետախուզման մեջ գտնվող մեկ այլ հնդկացու Բագրատաշենի սահմանային անցակետից բերման ենթարկելու մասին։30-ամյա Թաքուր Ս.-ն մեղադրվում է ահաբեկչության, սպանության մեջ։