Արցախի Հանրապետության (ԱՀ) ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 23։30-ին, Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել 2-ամյա երեխա՝ դեղային թունավորում ախտորոշմամբ:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ երեխան թունավորումը ստացել է նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում: «Իրենց տանը 25-ամյա մայրը «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ երեխային «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ է խմեցրել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-մանրամասնում են ԱՀ ոստիկանությունից։