«Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա». Բաբկեն Թունյան - RadioVan.fm

Онлайн

«Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա». Բաբկեն Թունյան

2019-08-16 18:37 , Политика, 957

«Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա». Բաբկեն Թունյան

«Որոշ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա, չհասկացան, որ իրենց բաց թողած կիքսերից ու իրենց ծիծաղի առարկա դարձրած հիմար արդարացումներից հետո պիտի ինքնակամ հեռանային»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա։ Էդ մարդիկ չհհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին։

Էդ մարդիկ չհասկացան, որ հիմա իրենց ասած ամեն խոսքից առաջ պետք է 1000 անգամ մտածեն, նոր խոսեն կամ գրեն, որովհետև պետական պաշտոնյայի խոսքը ու գործելաոճը պիտի տարբերվի ակտիվիստից։

Էդ մարդկանց համար ամենակարևոր նպատակներից մեկը շարունակեց մնալ շատ լայք հավաքելը։

Էդ մարդիկ անգամ չհհասկացան, որ իրենց բաց թողած կիքսերից ու իրենց ծիծաղի առարկա դարձրած հիմար արդարացումներից հետո պիտի ինքնակամ հեռանային։

Ու էդ մարդկանց պետք է արագ ազատել էդ պատասխանատվությունից, շատ արագ։ Իրենք էլ են մեղք, չեն դիմանում, ցրված են դառնում, իրականության զգացումն ու անգամ անձնական իրեր են կորցնում։

Գնացեք ձեր իրերին տիրություն արեք, որ չկորցնեք, թողեք ձեր տեղը աշխատեն էն մարդիկ, որոնք իրենց գործը սիրով կանեն ու հասկանալով»,-մասնավորապես գրել է պատգամավորը։

Лента

Рекомендуем посмотреть