«Ոչ մի հետքայլ»․ բնապահպանները կառավարությունից պահանջում են կասեցնել Ամուլսարի շահագործման թույլտվությունը - RadioVan.fm

Онлайн

«Ոչ մի հետքայլ»․ բնապահպանները կառավարությունից պահանջում են կասեցնել Ամուլսարի շահագործման թույլտվությունը  

2019-08-15 18:36 , Общество, 1744

«Ոչ մի հետքայլ»․ բնապահպանները կառավարությունից պահանջում են կասեցնել Ամուլսարի շահագործման թույլտվությունը

«Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում», «Ամուլսարն ասում է՝ դուխո՛վ»․ այս գրությամբ պաստառներով այսօր Համահայկական բնապահպանական ճակատի անդամները կառավարության հերթական նիստին զուգահեռ բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի առջև՝ պահանջելով դադարեցնել «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությանը տրված՝ Ամուլսարի հանքավայրը շահագործելու թույլտվությունը։

Բնապահպանները հայտարարում են՝ Ամուլսարի խնդրով միջազգային փորձագիտական եզրակացությունը թերի է և հանքի շահագործումը աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Հիշեցնենք՝ երեկ Քննչական կոմիտեն հրապարակել է կոմիտեի պատվերով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ միջազգային ELARD ընկերության անցկացրած համալիր փորձաքննության արդյունքները։ Հղում անելով փորձագիտական եզրակացությանը՝ հայտարարվել է, որ, ընդհանուր առմամբ, հանքի շահագործումը վտանգավոր չէ և հարուցված քրեական գործով հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։

«Հարգելի կառավարություն, ձեզ խաբում են, շատ պարզ հայերենով, անգլերենով գրված փաստերը հնարավոր չէ մանիպուլացիայի ենթարկել։ «Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է և ենթակա է ուժը կորցրած ճանաչելու։ Կառավարության միակ գործողությունը հենց դա պետք է լինի, կոչ ենք անում հենց հիմա ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչել դրա հիմքով, որովհետև «Լիդիան Արմենիա» ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Հայաստանի կառավարությանը։ Այլ տեսակի քննարկում չի կարող լինել»։,-հայտարարել են բնապահպան-ակտիվիստները՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հավելենք, որ բանպահպաններին վարչապետի հետ հանդիպել այսօր չհաջողվեց։ Կառավարությունից նրանց տեղեկացրին, որ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ ծանրաբեռնված է ու չի կարող հանդիպել, բայց խոստացել է, որ մոտակա ժամանակներում այդ հանդիպումւ կկայանա։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть