Ձերբակալվել է ՀՀ-ում արագաչափերը սպասարկող ընկերության սեփականատերերից մեկը - RadioVan.fm

Онлайн

Ձերբակալվել է ՀՀ-ում արագաչափերը սպասարկող ընկերության սեփականատերերից մեկը

2019-08-13 18:23 , Право, 2106

Ձերբակալվել է ՀՀ-ում արագաչափերը սպասարկող ընկերության սեփականատերերից մեկը

Քննչական կոմիտեում ծանր հանցագորությունների քննության բաժնում առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը։

«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, նշենք, զբաղվում է Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ:

Հիշեցնենք՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ ընկերության արդեն նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը (նրան ցուցմունք տալու հաջորդ օրը ազատել են աշխատանքից․ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանի պարզաբանմամբ՝ հիմնարկի կանոնն ու կարգը չպաշտպանելու պատճառով-խմբ․) ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Лента

Рекомендуем посмотреть