Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է, որ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբեն Աբաջյանը, այսօրվանից աշխատելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնը, հիշեցնենք, հիմնադրվել է 2018 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանի և Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ։ Գաղափարի իրագործմանն աջակցել են բազմաթիվ բարերարներ և անհատներ։
1996 թվականի նոյեմբերի 16-ին ծնված Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։