ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հերքում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը խոչընդոտելու մասին լուրերը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հերքում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը խոչընդոտելու մասին լուրերը

2019-08-13 17:46 , Экономика, финансы, 1886

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հերքում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը խոչընդոտելու մասին լուրերը

Լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը՝ Հայաստան չվերթ իրականացնելու հարցում, չի համապատասխանում իրականությանը։

Այս կապակցությամբ կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որևէ քաղաքից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։

Ավելին` կոմիտեն մինչ այս պահը չի ստացել որևէ պաշտոնական գրություն ավիաընկերությունից՝ 2019 թվականի ձմեռային նավիգացիոն շրջանում չվերթներ չիրականացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ռուսական «Տասս» պետական լրատվական գործակալությունը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման պատճառով «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից կդադարեցնի Հայաստան չվերթները: Մինչդեռ ՀՀ քաղավիացիայից տեղեկացրին, որ ձմեռային չվերթների չեղարկաման վերաբերյալ որևէ պաշտոնական ծանուցում ավիաընկերությունից չեն ստացել։

Այնուհետ հայտարարվեց, որ խնդիրն արդեն լուծված է:

Лента

Рекомендуем посмотреть