ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերել են կեղծ կոնյակ վաճառողին։
«Օգոստոսի 4-ին՝ ժամը 15.34-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 14.00-ին, Բագրատունյանց փողոցում 20 տարվա հնեցման կոնյակ գնելու համար տաքսի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տվել է 60.000 դրամ, որն իրեն վաճառել է տնային պայմաններում պատրաստված կոնյակին նմանեցված հեղուկ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը: 66-ամյա երևանաբնակ տղամարդը օգոստոսի 12-ին՝ ժամը 10.45-ին ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել խոստովանական բացատրություն»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Նախապատրաստվում են նյութեր: