Հայաստանում բազմաֆունկցիոնալ մեքենաներ են արտադրվում․ 43-ից 18-ը պատրաստ է - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում բազմաֆունկցիոնալ մեքենաներ են արտադրվում․ 43-ից 18-ը պատրաստ է

2019-08-12 19:13 , Экономика, финансы, 2021

Հայաստանում բազմաֆունկցիոնալ մեքենաներ են արտադրվում․ 43-ից 18-ը պատրաստ է

Քչերը գիտեն, որ Հայաստանում մեքենաներ են արտադրվում: Հայրենիքում ամերիկյան ստանդարտներով ավտոմեքենա արտադրելու գաղափարի հեղինակն ամերիկահայ գործարար, բարերար Վահե Կարապետյանն է: Այսօր նրան ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ զրույցի ընթացքում գործարարը նշել է՝ բազմաֆունկցիոնալ մեքենաներում տեղադրված է շարժական սառնարան, խոհանոց, բժշկական լաբորատորիա, գրադարան։

Այժմ գործարանում արտադրվող 43 մեքենաներից 18-ն արդեն պատրաստ են: Հյուրը շեշտել է՝ որոշ օրենսդրական բացեր և արգելքներ խանգարում են ներդրողներին, առաջարկել է լուծումներ:

Лента

Рекомендуем посмотреть