Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է գանձագողերի կողմից վնասված Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն, տեղկացնում է ermrnihaber-ը։
Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է խոնարհված հայկական եկեղեցու լուսանկարները, որի ներսում գանձ որոնողները մեծ փոսեր են փորել: Լուսանկարներին կից հայ պատգամավորը թողել է հետևյալ գրությունը.
«Եթե միայն իմանայիք, որ իսկական գանձը հենց եկեղեցին է… Երկրում հազարավոր եկեղեցիներ գանձագողերի ու վանդալների կողմից քանդվել են, քանդվում են…»: