Դիմորդների համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն է ներդրվել - RadioVan.fm

Онлайн

Դիմորդների համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն է ներդրվել

2019-08-09 19:49 , Образование, 1991

Դիմորդների համար աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն է ներդրվել

2019-2020 թթ. ուսումնական տարվանից միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդները հնարավորություն կունենան աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտություններ սովորել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ՀՀ ԿԳՄՍ) նշում են, որ նոր մասնագիտությունները ներդրվում են միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների և ընկերությունների հետ համագործակցության արդյունքում:

Այդպիսով` ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿՆԱՈՒՖ Հայաստան» կազմակերպության համագործակցության արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում ներդրվել է «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը (որակավորումը` «Կարկասային-երեսպատման կոնստրուկցիաների /ԿԵԿ/ մոնտաժող):

ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի բազմակողմանի հիմնադրամին (ՅՈՒՆԻԴՈ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրի արդյունքում տարածաշրջանային երեք ՄԿՈՒ հաստատություններում` Երևանի թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում ներդրվել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը:

ԿԳՄՍ նախարարության և «Մասիս Տոբակո» ընկերության համագործակցության արդյունքում Մասիսի գյուղատնտեսական քոլեջում ներդրվել է «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը:

Նախարարությունից վստահեցնում են` հաստատությունները հագեցած են ժամանակակից նյութատեխնիկական բազայով և մասնագիտությունների ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով:

Лента

Рекомендуем посмотреть