Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը ԱՄՆ պետքարտուղարության՝ «Արտերկրում ուսանելու» ծրագրի շրջանակներում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական հովանավորությամբ,այս ամառ ամերկացի ուսանողների համար իրականացրել է Հայաստանում մասնագիտական պրակտիկա անցնելու ծրագիր։
Նախաձեռնողների համոզմամբ՝ ժամանակակից աշխատաշուկայում մրցունակ լինելու համար բուհերի ուսանողներին և նորավարտ երիտասարդներին անհրաժեշտ են գիտելիքներ և կարողություններ, որոնք թույլ կտան ընկալել միջմշակութային իրողությունները և արդյունավետ աշխատել ցանկացած նոր միջավայրում և արտերկրում մասնագիտական պրակտիկա անցնելն, այդ առումով, գերազանց հնարավորություն և արդյունավետ միջոց է։
Ինչպես հայտնում են Ամերիկյան խորհուրդների գրասենյակից՝ այս տարի 3 ամերիկացի ուսանողներ ամառային պրակտիկան անցել են Հայաստանում տուրիզմի և Էկոտուրիզմի ոլորտում գործող կազմակերպություններում՝ այսօր ազարարելով պրակտիկայի վերջին օրը:
Ութ շաբաթ տևողությամբ պրակտիկայի ընթացքում ամերիկացի ուսանողներն իրնեց հյուրընկալող հայկական կազմակերպություններին օգնել են շուկայի հետազոտման, կազմակերպությունների գործունեության և նախագծերի վերաբրեյալ գովազդային նյութեր մշակելու, սոցիալական ցանցերում կատարված աշխատանքի տեսանելիությունը բարձրացնելու հարցերում:
«Ծրագրի մասնակից ամերիկացի ուսանողները նաև տևական ու ամուր կապեր են հաստատել իրենց հյուրընկալած կազմակերպությունների և ընտանիքների հետ, ինչը է՛լ ավելի հաստատուն կդարձնի հայ-ամերիկյան հարաբերությունները մարդկային շփման մակարդակում»,-նշված է տարածած հաղորդագրությունում։
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը միջազգային կրթության, ակադեմիական փոխանակման և օտար լեզուների ուսումնասիրման բնագավառներում առաջատար հանդիսացող կազմակերպություն է, որը փոխանակման ծրագրերի միջոցով հնարավորություն է ստեղծում անհատների և հաստատությունների համար՝ հաջողության հասնելու սերտորեն փոխկապակցված աշխարհում:
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ ACTR/ACCELS հայաստանյան գրասենյակը 1996 թ-ից ի վեր իրականացրել է ԱՄՆ-ի կառավարության կողմից հովանավորվող տասնյակ ծրագրեր` հնարավորություն տալով ավելի քան 1400 աշակերտների, ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների սովորելու և մասնագիտական վերապատրաստում անցնելու ԱՄՆ-ի հաստատություններում:
Միևնույն ժամանակ, մի քանի տասնյակից ավել ամերիկացի ուսանողներ, գիտնականներ և մասնագետներ, մասնակցելով Ամերիկյան խորհուրդների ծրագրերին, այցելել են և այցելում են Հայաստան՝ հայերեն կամ այլ օտար լեզուներ սովորելու, գիտական հետազոտություններ անցկացնելու կամ մասնագիտական վերապատրաստումների մասնակցելու նպատակով: